17:05  ,  24 փետրվարի, 2017

Սերբ հարձակվողը տեղափոխվել է «Բանանց»

Սերբ հարձակվող Նենադ Ինյացը համալրել է Երեւանի «Բանանցը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստը «Բանանցին» միացել էր Անթալիայում կայացած հավաքի ժամանակ եւ գոլի հեղինակ էր դարձել Յուրմալայի «Սպարտակի» դեմ ստուգողական խաղում:

Կարիերայի ընթացքում Ինյացը խաղացել է Սերբիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի եւ Հունաստանի առաջնություններում՝ հանդես գալով «Ամկար», «Վոլգա», «Ալ-Անսար», «Ատիրաու», «Էրգոտելիս» եւ այլ ակումբներում: Նրա նախորդ ակումբն էր սերբական «Զեմունը»:

Սերբ հարձակվող հասակը է 191 սմ է, քաշը՝ 88 կգ: «Բանանցում» նա հանդես կգա 12 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով