15:50  ,  24 փետրվարի, 2017

Ո՞վ է փոխարինելու Կլաուդիո Ռանյերիին. Բուքմեյքերների կարծիքը

Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի հեռացումից հետո բուքմեյքերական ընկերությունները խաղադրույք են սահմանել, թե ով է փոխարինելու իտալացի մասնագետին:

«Լեսթերը» գլխավորելու հիմնական թեկնածուն է իտալացի Ռոբերտո Մանչինին: «Մանչեսթեր Սիթիի» ու «Ինտերի» նախկին մարզիչի՝ անգլիական ակումբը գլխավորելու գործակիցը 1.83 է:

Երկրորդ տեղում է հոլանդացի Գուս Հիդինկը (8.00 գործակից), իսկ 3-4-րդ տեղերը բաժանում են հոլանդացի Ֆրանկ դե Բուրն ու ֆրանսիացի Ալան Պարդյուն (11.00-ական գործակից): Առաջարկվում են նաեւ անգլիական «Ռեդինգը» գլխավորող Յապ Ստամի (21.00), դանիացի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելի (41.00) եւ «Լիվերպուլի» ակադեմիայում մարզչական կարիերա սկսած Ստիվեն Ջերարդի (67.00) նշանակումները, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 25-րդ տուրից հետո լեսթերցիները 21 միավորով 17-րդ տեղում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում