21:40  ,  24 փետրվարի, 2017

Մոխրոտիկի պատմությունն ավարտվեց. Ռանյերիին հեռացրին «Լեսթերից» (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Կլաուդիո Ռանյերիի հեռացմանը Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Անգլիական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Սեւիլիային» Իսպանիայում 1։2 հաշվով պարտվելուց հետո:

Իտալացի մասնագետը 2015-ի ամռանն էր գլխավորել «Լեսթերը», որը նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Այս մրցաշրջանում թիմը նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում եւ խմբային փուլում գրավեց առաջին տեղը: Անգլիայի առաջնության 25-րդ տուրից հետո «Լեսթերը» 21 միավորով 17-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով