14:14  ,  24 փետրվարի, 2017

«Տոտենհեմի» անհաջող խաղը սահմանել է Եվրոպայի լիգայի հաճախելիության ռեկորդ

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ բելգիական «Գենտի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղը սահմանել է այդ մրցաշարի հաճախելիության ռեկորդ:

ՈւԵՖԱ-ի կայքը հայտնում է, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հանդիպմանը ներկա է եղել 80 465 մարդ:

Եվրոպայի լիգայի հաճախելիության նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» խաղին, որին ներկա էր եղել 75 180 երկրպագու:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» 2:2 հաշվով էր ավարտել «Գենտի» հետ խաղը եւ լքել պայքարը: Բելգիայում կայացած առաջին խաղում անգլիական ակումբը պարտվել էր նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում