13:11  ,  24 փետրվարի, 2017

NBA. Օրվա հաղթողներն ու լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» եւ փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հաղթանակներ են տարել: «Գոլդեն Սթեյտի» առաջատարներից Ստիվեն Կարին վաստակել է 35 միավոր եւ ճանաչվել «Կլիպերսի» դեմ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Դետրոյտի» խաղացող Կենտավիուս Կոլդուել Պոուլի 3 միավորանոց նետումը, որը «Շառլոտի» դեմ խաղը տեղափոխել էր լրացուցիչ ժամանակ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Նյու Յորք»՝ 119:104 (34:33, 35:18, 18:28, 32:25)

«Գոլդեն Սթեյտ» – «Կլիպերս»՝ 123:113 (31:24, 18:37, 50:26, 24:26)

«Օռլանդո» – «Պորտլենդ»՝ 103:112 (25:23, 30:23, 30:31, 18:35)

«Դետրոյտ» – «Շառլոտ»՝ 114:108 (լրացուցիչ ժամանակում) (23:28, 27:34, 20:23, 30:15, 14:8)

«Նոր Օրլեան» – «Հյուսթոն»՝ 99:129 (28:30, 22:36, 17:34, 32:29)

«Սակրամենտո» – «Դենվեր»՝ 116:100 (29:26, 32:18, 26:26, 29:30)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում