12:14  ,  24 փետրվարի, 2017

Մատան շուտափույթ ապաքինում է մաղթել Հենրիխ Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան շուտափույթ ապաքինում է մաղթել իր ակումբակից Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածք էր ստացել էր ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում եւ փոխարինվել առաջին խաղակեսում:

«Եվս մեկ քայլ Եվրոպայի լիգայում եւ հիմա պետք է պատրաստվենք Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչին: Արագ ապաքինում Հենրիխ Մխիթարյանին»,- թվիթերյան էջում գրել է Մատան:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կայացած խաղում Մխիթարյանը 16-րդ րոպեին Խուան Մատայի փոխանցումից հետո բացել էր հաշիվը, իսկ 25-րդ րոպեին փոխարինվել մկանային վնասվածքի պատճառով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասնակցությունը հարցականի տակ է «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին, որը կկայանա փետրվարի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում