02:02  ,  24 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. «Տոտենհեմի» անհաջողությունը, «Լիոնի» 7 գոլերն ու 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փետրվարի 23-ին անցկացվեցին 1/16 եզրափակիչի պատասխան խաղերի երկրորդ խաղային օրվա հանդիպումները եւ հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները:

Օրվա գլխավոր սենսացիան մատուցեց բելգիական «Գենտը», որը 2:2 հաշվով ավարտեց Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ արտագնա խաղը եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Բելգիայում կայացած առաջին խաղում անգլիական ակումբը պարտվել էր նվազագույն հաշվով:

Իտալական «Ֆիորենտինան» տանը 2:4 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որը կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Ֆրանսիական «Լիոնը» 7:1 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմարին», որին շանս չէր տվել նաեւ առաջին խաղում (4:1):

1/8 եզրափակիչ անցան նաեւ ռուսական «Ռոստովը», դանիական «Կոպենհագենը», բելգիական «Անդերլեխտը» եւ «Գենկը», իսպանական «Սելտան», իտալական «Ռոման», Ամստերդամի «Այաքսը», կիպրոսյան ԱՊՕԵԼ-ը, թուրքական «Բեշիկթաշը» եւ հունական «Օլիմպիակոսը»:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ռուսական «Կրասնոդարն» ու գերմանական «Շալկեն» 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նախօրեին:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա փետրվարի 24-ին:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 0:1)

Կրիստիան Էրիկսեն, 10 Վիկտոր Վանյամա, 61 – Հարի Քեյն, 20 (ինքնագոլ), Ժերեմի Պերբե, 82

Հեռացում՝ Դելե Ալի, 40 («Տոտենհեմ»)

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)՝ 2:4 (առաջին խաղ՝ 1:0)

Նիկոլա Կալինիչ, 16, Բորխա Վալերո, 29 – Լարս Շտինդլ, 44 (11մ), 47, 55, Անդրեաս Կրիստենսեն, 60

«Սպարտա Պրահա» (Չեխիա) - «Ռոստով» (Ռուսաստան)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:4)

Վյաչեսլավ Կարավաեւ, 84 – Դմիտրի Պոլոզ, 13

Հեռացում՝ Կոստա, 67 («Սպարտա»)

«Կոպենհագեն» (Դանիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:1)

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Սելտա» (Իսպանիա)՝ 0:2 (առաջին խաղ՝ 1:0)

Յագո Ասպաս, 90 (11մ), Գուստավո Կաբրալ, 108

«Լիոն» (Ֆրանսիա) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 7:1 (առաջին խաղ՝ 4:1)

Նաբիլ Ֆեկիր, 5, 27, 78, Մաքս Կորնե, 17, Սերջի Դարդեր, 34, Հուսամ Աուար, 87, Մուխտար Դիախաբի, 90 – Լեւի Գարսիա, 26

«Գենկ» (Բելգիա) - «Աստրա» (Ռումինիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 2:2)

Ալեխանդրո Պոզուլեո, 67

«Ռոմա» (Իտալիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0:1 (առաջին խաղ՝ 4:0)

Սանթոս Բորե, 16

Հեռացում՝ Անտոնիո Ռյուդիգեր, 81 («Ռոմա»)

«Զենիթ» (Ռուսաստան) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 3:1 (առաջին խաղ՝ 0:2)

Ժուլիանո, 24, 78, Արտյոմ Ձյուբա, 72 – Իսաակ Թելին, 90

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Հապոել Բեր Շեւա» (Իսրայել)՝ 2:1 (առաջին խաղ՝ 3:1)

Վենսան Աբուբաքար, 17, Ցենկ Տոսուն, 87 – Անտոնի Նվակաեմե, 64

ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 2:3)

Պիերոս Սոտերիու, 46, Ջիանիս Ջիանիոտաս, 54 (11մ)

Հեռացումներ՝ Պիերոս Սոտերիու, 65 (ԱՊՕԵԼ) – Անդեր Իտուրասպե, 90+1 («Աթլետիկ»)

«Այաքս» (Հոլանդիա) - «Լեգիա» (Լեհաստան)՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:0)

Նիկ Վիրեգեւեր, 49

«Օսմանլիսպոր» (Թուրքիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 0:3 (առաջին խաղ՝ 0:0)

Քարիմ Անսարիֆարդ, 47, 86, Տարիկ Էլյունուսի, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով