09:33  ,  24 փետրվարի, 2017

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է խաղալ Հայաստանի թիմի հետ

Իրանում անցկացված սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է 5-6-րդ տեղերի համար խաղ անցկացնել Հայաստանի թիմի հետ: Այս մասին պատմել է հայկական թիմի մարզիչ Արթուր Նահապետյանը: Այդ մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր «Ֆուտզալ բիզնես լիգայի» հավաքականը:

«Մենք ի սկզբանե ղեկավարությանը տեղեկացրել էինք, որ խաղին պատրաստ ենք եւ ամբողջովին տրամադրված սպասել ենք մինչեւ այն պահը, երբ մեզ հայտնեցին, որ ադրբեջանական կողմը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է մասնակցել խաղին»,- Արթուր Նահապետյանի խոսքը մեջբերում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» կայքը:

Հիշեցնենք, որ սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում հայ ֆուտզալիսները ոչ ոքի էին խաղացել Իրանի հավաքականի հետ (4:4), 10:2 հաշվով հաղթել թուրքերին, 1:4 հաշվով պարտվել հունգարացիներին ու 3:2 հաշվով կամային հաղթանակ տարել Ճապոնիայի թիմի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում