11:11  ,  24 փետրվարի, 2017

Sharjah FIDE Grand Prix. Լեւոն Արոնյան vs Ֆրանսիսկո Վալյեխո

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում շարունակվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում հանգստյան օրվանից հետո փետրվարի 24-ին կկայանա 6-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Հայ գրոսմայստերը նախորդ 5 պարտիաներն ավարտել է ոչ ոքի եւ Վալյեխոյի պես վաստակել 2.5 միավոր: Նա մեկական միավոր զիջում է առաջատարներ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով, 9 տուրով մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ՝ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628): Մրցաշարը կավարտվի փետրվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում