00:04  ,  24 փետրվարի, 2017

Պաշտոնական. «Լեսթերը» հեռացրեց Կլաուդիո Ռանյերիին

Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի կայքը:

Անգլիական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Սեւիլիային» դրսում 1։2 հաշվով պարտվելուց հետո:

Իտալացի մասնագետը 2015-ի ամռանն էր գլխավորել «Լեսթերը», որը նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Այս մրցաշրջանում թիմը նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում եւ խմբային փուլում գրավեց առաջին տեղը: Անգլիայի առաջնության 25-րդ տուրից հետո լեսթերցիները 21 միավորով 17-րդ տեղում են:

Ռանյերիի հեռացվելու մասին խոսակցությունները հայտնվել էին փետրվարի սկզբնամասում, սակայն դրանից հետո «Լեսթերի» ղեկավարությունը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ վստահում է մարզիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում