23:10  ,  23 փետրվարի, 2017

Վարդան Ասատրյանը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մարտիկին եւ ցուցադրել Արցախի դրոշը (ֆոտո)

Մերձմոսկովյան Խիմկիում անցկացվող Fight Nights խառը մենամարտերի մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող Վարդան Ասատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի Էլնար Իբրահիմովին: Առաջին ռաունդի ավարտից 55 վայրկյան առաջ մրցավարը դադարեցրել է մենամարտը, քանի որ Ասատրյանի հարվածներից հետո ադրբեջանցի մարզիկն անօգնական վիճակում էր:

Հաղթանակից հետո Վարդան Ասատրյանը ցուցադրել է Հայաստանի ու Արցախի դրոշները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում