22:06  ,  23 փետրվարի, 2017

Սոֆիա. Հայ բռնցքամարտիկը մրցակցին նոկաուտի է ենթարկել 15-րդ վայրկյանին

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը մեկնարկային մենամարտում տպավորիչ հաղթանակ է տարել: Հայ բռնցքամարտիկն առաջին ռաունդի 15-րդ վայրկյանին նոկաուտի է ենթարկել բուլղարացի մրցակցին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Այսպիսով, 4 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն կիսաեզրափակիչի ուղեգրի համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը փետրվարի 24-ին պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակիչից, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում