01:50  ,  23 փետրվարի, 2017

«Գանձասար-Կապանը» պարտվեց՝ 0:4

«Գանձասար-Կապանը» երրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել Կիպրոսում։ Մրցակիցը եղել է Լեհաստանի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող Սուվալկիի «Վիգրի» թիմը։ Հանդիպումն ավարտվել է լեհական թիմի հաղթանակով՝ 4:0, հաղորդում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը։

Կապանյան թիմի գլխվոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը խաղադաշտ է դուրս բերել այսպիսի մեկնարկային կազմ.

Ֆիլիպ Իլիկ,Դամիր Մեմովիչ, Էդվարդ Կպոդո, Արա Խաչատրյան, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Ուբեյմար Անգուլո, Վալմերսոն Գարսիա Պրայա, Լուբամբո Մուսոնդա, Օսմար, Կլաուդիր Մարինի Ջունիոր:

Փետրվարի 24-ին կապանյան թիմը կանցկացնի եւս մեկ ստուգողական հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում