11:51  ,  23 փետրվարի, 2017

Ֆեդերերը չի պատրաստվում ավարտել կարիերան

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը մտադիր չէ առաջիկա 3 տարում ավարտել կարիերան, փոխանցում է ESPN-ը:

35-ամյա շվեյցարացին 3 տարվա պայմանագիր է կնքել Swiss Indoors Basel-ի կազմակերպիչների հետ եւ պետք է մասնակցի մրցաշարին: Ֆեդերերը Բազելի մրցաշարում նորամուտը նշել է 1998-ին եւ մինչեւ օրս 7 անգամ նվաճել է հաղթողի տիտղոսը:

Այս տարվա հունվարին նա 5-րդ անգամ նվաճել էր թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18-ակի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում