00:17  ,  23 փետրվարի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի, բայց տխուր եմ, որ այդքան շուտ լքեցի խաղադաշտը

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում ֆրանսիական «Սենթ Էթյենի» դարպասը հաղթական գոլի հեղինակ դարձած «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան գրառումով անդրադարձել է Ֆրանսիայում տեղի ունեցած խաղին:

«Վերադարձ մի երկիր, որտեղ անցկացրել եմ մանկությունս: Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի, բայց տխուր եմ, որ այդքան շուտ լքեցի խաղադաշտը: Հաջողության սպասումով»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվեց 25-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 1:0 հաշվով եւ դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում