23:51  ,  22 փետրվարի, 2017

Մոուրինյո. Մխիթարյանի մասնակցությունը եզրափակիչին հարցականի տակ է

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ չէ, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մասնակցել  Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում գոլի հեղինակ դարձած Մխիթարյանը փոխարինվել էր արդեն 25-րդ րոպեին մկանային վնասվածքը չխորացնելու համար: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 1:0 հաշվով եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել էր 3:0 հաշվով:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» եզրափակիչը փետրվարի 26-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում