21:31  ,  22 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը, քիչ հետո փոխարինվեց (ֆոտո)

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է ֆրանսիական «Սենթ Էթյենին» եւ հաղթում է 1:0 հաշվով: 17-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն օգտվեց իսպանացի Խուան Մատայի փոխանցումից:

25-րդ րոպեին Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով ստիպված էր թողնել խաղադաշտը: Նրան փոխարինեց անգլիացի Մարկուս Ռեշֆորդը: 

Ընթանում է առաջին խաղակեսը:

Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում