21:19  ,  22 փետրվարի, 2017

ՖԻԴԵ Գրան պրի. Լեւոն Արոնյանի 5-րդ ոչ ոքին

Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ դարձյալ բավարարվեց ոչ ոքի արդյունքով: Հայ գրոսմայստերը 5-րդ անգամ անընդմեջ խաղաց ոչ ոքի եւ 2.5 միավորով բաժանում է 7-12-րդ տեղերը:

Առաջատարներն են 3.5-ական միավոր վաստակած Վաշյե-Լագրավն ու Շաքրիյար Մամեդյարովը:

Փետրվարի 24-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն:

ՖԻԴԵ Գրան պրի, 5-րդ տուր

Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Արոնյան (Հայաստան, 2785)՝ 0.5:0.5

Դին Լիժեն (Չինաստան, 2760) - Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749)՝ 0.5:0.5

Մամեդյարով (Ադրբեջան, 2766) - Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 0.5:0.5

Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691) - Յակովենկո (Ռուսաստան, 2709)՝ 0:1

Ադամս (Անգլիա, 2751) - Համեր (Նորվեգիա, 2628)՝ 1:0

Սալեմ (ԱՄԷ, 2656) - Հոու Իֆան (Չինաստան, 2651)՝ 0.5:0.5

Գրիշչուկ (Ռուսաստան, 2742) - Էլյանով (Ուկրաինա, 2759)՝ 1:0

Վալյեխո (Իսպանիա, 2709) - Լի Չաո (Չինաստան, 2720)՝ 0.5:0.5

Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711) - Ռապորտ (Հունգարիա, 2692)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Մամեդյարով՝ 3.5-ական միավոր, Նակամուրա, Ադամս, Գրիշչուկ, Յակովենկո՝ 3-ական, Արոնյան, Դին Լիժեն, Նեպոմնյաշչի, Լի Չաո, Վալյեխո, Հոու Իֆան՝ 2.5-ական, Էլյանով, Ռապորտ, Ռյազանցեւ, Համեր՝ 2-ական, Տոմաշեւսկի, Սալեմ՝ 1.5-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս