20:03  ,  22 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը

Հայտնի է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում:

Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 3:0 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդ». Ռոմերո, Յանգ, Բայի, Սմոլինգ, Բլինդ, Քարիկ, Պոգբա, Ֆելաինի, Մատա, Մխիթարյան, Իբրահիմովիչ:

«Սենթ Էթյեն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով