19:55  ,  22 փետրվարի, 2017

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչի 6 թեկնածուներ

Թուրինի «Յուվենտուսը» սկսել է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինող փնտրելու աշխատանքը: Իտալական ակումբի գլխավոր նպատակը Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեն է, որի հետ բանակցություններն արդեն սկսվել են, հաղորդում է sportmediaset-ը:

«Յուվենտուսի» ցուցակում են նաեւ Ռոբերտո Մանչինին, Պաուլու Սոուզան՝ «Ֆիորենտինայից», Լեոնարդո Ժարդիմը՝ «Մոնակոյից», Լուչանո Սպալետին՝ «Ռոմայից», Մասիմո Կարերան՝ «Սպարտակից», Ֆաբիո Գրոսոն՝ «Յուվենտուսի» համակարգից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում