19:18  ,  22 փետրվարի, 2017

Իգուանի հետ լուսանկարվելու համար Բենզեման նամակ է ստացել դատախազից (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման օրենքի հետ խնդիրներ ունի Մարտինիկայում, որտեղ այցելել է 2016 թվականին: Այդ կղզու ազգային պարկում իգուան մողեսի հետ լուսանկարվելու համար ֆրանսիացի ֆուտբոլիստը տուգանվել է եւ համապատասխան նամակ է ստացել Մարտինիկայի դատախազից, հաղորդում է AS-ը: Մարտինիկայում իգուանը վերացող տեսակ է եւ լուսանկարվելը մողեսի հետ արգելված է օրենքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում