18:18  ,  22 փետրվարի, 2017

Գյումրիի «Շիրակի» երրորդ հաղթանակը Թուրքիայում

Թուրքիայում անցկացված մարզումային հավաքի ծրագրով Գյումրիի «Շիրակը» վերջին ստուգողական խաղում մրցեց Լուգանսկի «Զարյայի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը: 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Շիրակը»: 25 մետրից իրացրած տուգանային հարվածով աչքի է ընկել Սաֆիու Աբդուլ Ֆատաուն։ 

Հիշեցնենք, որ Բելեկում «Շիրակը» 1:1 հաշվով է խաղացել Ուզբեկստանի «Նեֆտչիի», 0:1 հաշվով պարտվել է ուկրաինական «Ալեքսանդրիային», 3:0 հաշվով հաղթել է Բելառուսի մինչեւ 19 տարեկանների հավաքականին, 2:0 հաշվով էլ՝ Թուրքմենստանի չեմպիոն «Ալտին Ասիր» ակումբին:

Ֆոտո՝ «Շիրակի» ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում