15:50  ,  22 փետրվարի, 2017

Խորխե Սամպաոլի. «Լեսթերի» հետ բաց ֆուտբոլ խաղալը ճակատագրական կլինի

Իսպանական «Սեւիլիան» գլխավորող Խորխե Սամպաոլին խոսել է Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի մասին:

«Սա չափազանց կարեւոր հանդիպում է: Մենք ունենք հնարավորություն դառնալ Եվրոպայի 8 ուժեղագույն թիմերից մեկը: Այո, «Լեսթերը» լուրջ խնդիրներ ունի Անգլիայի առաջնությունում, սակայն ես լավ հասկանում եմ, որ եթե մենք չցուցադրենք մեր լավագույն խաղն ու կորցնենք կենտրոնացվածությունը, ապա կունենանք լուրջ խնդիրներ: Ամեն դեպքում, «Լեսթերը» վստահորեն առաջին տեղը գրավեց իր խմբում:

Եթե ռիսկի դիմենք եւ կորցնենք գնդակը, ապա դա պետք է տեղի ունենա դաշտի այն հատվածում, որտեղ կկարողանանք պրեսինգի դիմել եւ արագ վերադարձնել գնդակը: Վստահ եմ, որ «Լեսթերի» հետ բաց ֆուտբոլ խաղալը կարող է ճակատագրական լինել»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Սեւիլիա» - «Լեսթեր» խաղը կկայանա փետրվարի 22-ին Իսպանիայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում