10:55  ,  22 փետրվարի, 2017

Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել մրցակցին

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած 5 հայ բռնցքամարտիկներից միայն մեկին է հաջողվել հաղթանակ տանել:

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Տայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:

75 կգ քաշային Արման Դարչինյանը պարտվել անգլիացի մրցակցին, իսկ 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանը պարտվել են Ուկրաինայի ներկայացուցիչներին: Բադալյանն առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ ռաունդում վնասվածք է ստացել: Բժիշկներին չի հաջողվել դադարեցնել քթի արյունահոսությունը, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է: 

Փետրվարի 22-ին քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում