01:36  ,  22 փետրվարի, 2017

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի» - «Մոնակո»՝ 5:3, «Բայեր» - «Աթլետիկո»՝ 2:4

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Մոնակոյին» եւ ծանրագույն պայքարում առավելության հասավ 5:3 հաշվով

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգի գոլի շնորհիվ, սակայն հյուրերի կոլումբացի հարձակվող Ֆալկաոն վերականգնեց հավասարությունը, նա հետագայում ձեւակերպեց նաեւ դուբլ: Ֆալկաոն կարող էր նաեւ հեթ-տրիկի հեղինակ դառնալ, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը: «Մոնակոյի» կազմում աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի Կիլիան Մբապեն: Դաշտի տերերին պարտությունից փրկեց արգենտինացի Սերխիո Ագուերոյի դուբլն ու անգլիացի Ջոն Սթոունզի գոլը: Վերջին րոպեներին գերմանացի Լերոյ Սանեն հաշիվը դարձրեց 5:3:

Օրվա մյուս խաղում արգենտինացի Դիեգո Սիմեոնեյի գլխավորած «Աթլետիկոն» Լեւերկուզենում զգալի առավելություն ձեռք բերեց գերմանական «Բայերի» նկատմամբ՝ հաղթելով 4:2 հաշվով:

Պատասխան հանդիպումները մարտի 15-ին են:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 5:3

Ռահիմ Ստերլինգ, 26, Սերխիո Ագուերո, 58, 71, Ջոն Սթոունզ, 77, Լերոյ Սանե, 82 - Ռադամել Ֆալկաո, 32, 61, Կիլիան Մբապե, 40

Չիրացրած 11մ՝ Ռադամել Ֆալկաո, 50

«Բայեր» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 2:4

Քարիմ Բելարաբի, 48, Ստեֆան Սավիչ, 67, ինքնագոլ - Սաուլ, 17, Անտուան Գրիզման, 25, Քեւին Գամեյրո, 58, 11մ, Ֆերնանդո Տորես, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում