23:08  ,  21 փետրվարի, 2017

ՖԻԴԵ Գրան պրի. Արոնյանը չհաղթեց նաեւ Ռյազանցեւին

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող ՖԻԴԵ Գրան պրի առաջին մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց վարկանիշային հետնպահներից ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւի հետ եւ վաստակեց կես միավոր: Արոնյանը չորրորդ անընդմեջ ոչ ոքին խաղաց եւ 2 միավորով բաժանում է 4-15-րդ տեղերը:

Առաջին տեղը կիսում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը՝ 3-ական միավոր:

ՖԻԴԵ Գրան պրի, չորրորդ տուր

Արոնյան (Հայաստան, 2785) - Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691)՝ 0.5:0.5

Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5

Մամեդյարով (Ադրբեջան, 2766) - Ադամս (Անգլիա, 2751)՝ 1:0

Յակովենկո (Ռուսաստան, 2709) - Դին Լիժեն (Չինաստան, 2760)՝ 0.5:0.5

Էլյանով (Ուկրաինա, 2759) - Հոու Իֆան (Չինաստան, 2651)՝ 0.5:0.5

Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749) - Գրիշչուկ (Ռուսաստան, 2742)՝ 0.5:0.5

Լի Չաո (Չինաստան, 2720) - Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711)՝ 1:0

Համեր (Նորվեգիա, 2628) - Վալյեխո (Իսպանիա, 2709)՝ 0.5:0.5

Ռապորտ (Հունգարիա, 2692) - Սալեմ (ԱՄԷ, 2656)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Մամեդյարով՝ 3-ական միավոր, Նակամուրա՝ 2.5, Արոնյան, Դին Լիժեն, Էլյանով, Ադամս, Նեպոմնյաշչի, Գրիշչուկ, Լի Չաո, Յակովենկո, Վալյեխո, Ռյազանցեւ, Հոու Իֆան, Համեր՝ 2-ական, Ռապորտ՝ 1.5, Տոմաշեւսկի, Սալեմ՝ 1-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս