20:40  ,  21 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայացրել է թիմի հայտացուցակը ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպմանը:

Դարպասապահներ. Դե Խեա, Օ՝Հարա, Ռոմերո:

Պաշտպաններ. Բայի, Բլինդ, Ֆոսու-Մենսա, Սմոլինգ, Վալենսիա, Յանգ:

Կիսապաշտպաններ. Քարիկ, Ֆելաինի, Մատա, Մխիթարյան, Պոգբա, Լինգարդ, Շվայնշտայգեր:

Հարձակվողներ. Իբրահիմովիչ, Մարտիալ, Ռեշֆորդ:

«Սենթ Էթյեն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը փետրվարի 22-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել է 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով