21:12  ,  21 փետրվարի, 2017

18-ամյա Ալբերտ Արզումանյանը տեղափոխվել է «Արմավիր»

18-ամյա կիսապաշտպան Ալբերտ Արզումանյանը «Բիոլոգ-Նովոկուբանսկից» տեղափոխվել է «Արմավիր», հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

«Արմավիրի ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցի սան եմ եւ իհարկե ուրախ եմ հայտնվել հարազատ ակումբում: Նախկինում մարզումներ անցկացրել եմ «Արմավիրում» եւ հարմարվելու հետ կապված խնդիրներ չեմ ունենա: Ցանկանում էի վերադառնալ Արմավիր, այժմ առավելագույն ջանք կգործադրեմ մարզումների ժամանակ, որպեսզի տեղ ստանամ հիմնական կազմում»,- ասել է Ալբերտ Արզումանյանը:

Մարզիչ Արսեն Պապիկյանի գլխավորությամբ «Արմավիրը» մարզումային հավաք կանցկացնի Հայաստանում:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում