19:10  ,  21 փետրվարի, 2017

Անգլիայի Գավաթ. Հենրիխ Մխիթարյանը՝ խորհրդանշական հավաքականում

Բրիտանական Mirror-ը ներկայացրել է ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հայ ֆուտբոլիստը շարունակում է ավելի մեծ դեր խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»՝ ցուցադրելով բարձրակարգ խաղ: «Բլեքբերնի» դեմ խաղում Մխիթարյանի միայն գոլային փոխանցումն արդեն բավարար էր նրան խորհրդանշական հավաքականում ընդգրկելու համար, բայց նա ամբողջ հանդիպումն անցկացրեց գերազանց»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ է տարել 2:1 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է տպավորիչ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս