15:45  ,  21 փետրվարի, 2017

Քոնոր Մաքգրեգորը պատրաստվում է բռնցքամարտում նորամուտը նշելուն

UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը պատրաստվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտում նորամուտը նշելուն:

Մաքգրեգորն իր հայրենակից Մայքլ Կոնլանի հետ բռնցքամարտի մազմումներ է անցկացնում ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ  նախորդ տարի Քոնոր Մաքգրեգորը բռնցքամարտի լիցենզիա էր ստացել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Դրանից հետո իռլանդացի մարտիկը հայտարարել էր, որ պատրաստ է բռնցքամարտի կանոններով մենամարտ անցկացնել Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (49–0, 26 նոկաուտ) հետ 100 միլիոն դոլար եկումուտ ունենալու դեպքում: Մեյվեզերն էլ իռլանդացուն 15 միլիոն դոլար էր առաջարկել մեկ մենամարտի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում