11:20  ,  21 փետրվարի, 2017

«Ալաշկերտը» երկրորդ պարտությունն է կրել ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում շրջագայող Երեւանի «Ալաշկերտն» ընկերական հանդիպում է անցկացրել «ՎՍ Ֆուժն» ակումբի հետ եւ պարտվել նվազագույն հաշվով:

Գլենդելի «Հայ Սքուլ» մարզադաշտում կայացած խաղում ամերիկյան ակումբի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփել է հայազգի Գոռ Կիրակոսյանը:

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ամերիկյան հավաքի ընթացքում թիմում փորձաշրջան անցնող հարձակվող Լեստեր Ստեֆան Պելտիերը պայմանագիր է կնքել ակումբի հետ: Տրինիդադ եւ Տոբագոն ներկայացնող 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 1,5 տարով:

Հիշեցնենք, որ ամերիկյան հավաքի առաջին խաղում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը 0:2 հաշվով պարտվել էր «Լոս Անջելես Գելաքսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս