10:44  ,  21 փետրվարի, 2017

Sharjah FIDE Grand Prix. Լեւոն Արոնյան vs Ալեքսանդր Ռյազանցեւ

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում փետրվարի 21-ին կկայանան չորրորդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւի հետ: Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի ու Եվգենի Տոմաշեւսկու եւ անգլիացի Մայքլ Ադամսի հետ եւ ունի 1.5 միավոր:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով, 9 տուրով մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ՝ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628):

Խաղային օրերն են փետրվարի 18-27, իսկ հանգստյան օրը՝ փետրվարի 23:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում