20:47  ,  20 փետրվարի, 2017

Sharjah FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը դարձյալ ոչ ոքի խաղաց

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երրորդ անընդմեջ պարտիան ավարտեց ոչ ոքի: Մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն էր: Միանձնյա առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, որը երեք հնարավորից վաստակել է 2.5 միավոր: Արոնյանը բաժանում է 5-14-րդ տեղերը:

Չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւի հետ:

Sharjah FIDE Grand Prix, երրորդ տուր

Գրիշչուկ (Ռուսաստան, 2742) - Արոնյան (Հայաստան, 2785)՝ 0.5:0.5

Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Մամեդյարով (Ադրբեջան, 2766)՝ 0.5:0.5

Ադամս (Անգլիա, 2751) - Էլյանով (Ուկրաինա, 2759)՝ 0.5:0.5

Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Ռապորտ (Հունգարիա, 2692)՝ 1:0

Դին Լիժեն (Չինաստան, 2760) - Համեր (Նորվեգիա, 2628)՝ 0.5:0.5

Վալյեխո (Իսպանիա, 2709) - Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749)՝ 0.5:0.5

Հոու Իֆան (Չինաստան, 2651) - Յակովենկո (Ռուսաստան, 2709)՝ 0.5:0.5

Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691) - Լի Չաո (Չինաստան, 2720)՝ 0.5:0.5

Սալեմ (ԱՄԷ, 2656) - Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Վաշյե-Լագրավ՝ 2.5 միավոր, Նակամուրա, Մամեդյարով, Ադամս՝ 2-ական, Արոնյան, Դին Լիժեն, Էլյանով, Նեպոմնյաշչի, Գրիշչուկ, Վալյեխո, Յակովենկո, Ռյազանցեւ, Հոու Իֆան, Համեր՝ 1.5-ական, Լի Չաո, Տոմաշեւսկի, Ռապորտ՝ 1-ական, Սալեմ՝ 0.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս