21:14  ,  20 փետրվարի, 2017

Ռուսաստանցի հոկեյիստ Արտյոմ Մանուկյանի պատմական ռեկորդը

«Օմսկիե Յաստրեբի» թիմի հարձակվող Արտյոմ Մանուկյանը  Ռուսաստանի Հոկեյի երիտասարդական լիգայի (МХЛ) պատմության մեջ դարձել է առաջին խաղացողը, որը կանոնավոր առաջնությունում հավաքել է 100 միավոր: 18-ամյա հոկեյիստն ընթացիկ մրցաշրջանի 56 հանդիպումներում խփել է 37 գոլ, կատարել է 63 գոլային փոխանցում:

Նախկինում Լիգայում ոչ ոք 92 միավորից ավելի չէր վաստակել կանոնավոր առաջնությունում:

Արտյոմ Մանուկյանը ընթացիկ մրցաշրջանի 46 հանդիպումներում սառույցից չի հեռացել առանց միավորի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում