18:48  ,  20 փետրվարի, 2017

Դմիտրի Նեպոգոդով. Հայաստանում ծանոթացա հրաշալի երկրի եւ շատ բարի մարդկանց հետ

Ղազախստանի «Տոբոլ» տեղափոխված Երեւանի «Բանանցի» նախկին դարպասապահ, ուկրաինացի Դմիտրի Նեպոգոդովը պատմել է կարիերայի հայկական փուլի մասին:

«Սկզբում հիացած չէի «Բանանցում» խաղալու գաղափարից, քանի որ այդ պահին պետք է վարձակալությամբ տեղափոխվեի ուկրաինական թիմերից մեկը, սակայն ղեկավարության որոշմամբ պետք է օգնեի հայկական թիմին Եվրոպայի լիգայում: Բայց հետո հասկացա, որ շատ հաճելի փորձ եմ ստացել, ծանոթացել եմ հրաշալի երկրի եւ շատ բարի մարդկանց հետ: Ցավոք, Եվրոպայի լիգայում հաջողություն չունեցանք, պարտվեցինք վրացական «Մետալուրգին»»,- Նեպոգոդովի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

29-ամյա դարպասապահը «Բանանց» էր տեղափոխվել 2011 թվականին Դոնեցկի «Մետալուրգից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում