18:12  ,  20 փետրվարի, 2017

«Գանձասար-Կապան» - «Ատլանտաս» խաղի գոլերն ու Սարսանիայի մեկնաբանությունը

Լիտվայի «Ատլանտասի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կիպրոսում «Գանձասար-Կապանի» հետ հանդիպման տեսությունն ու թիմի գլխավոր մարզիչ, ռուս մասնագետ Կոնստանտին Սարսանիայի մեկնաբանությունը:

«Այս հավաքի վերջին խաղում մրցեցինք հայկական «Գանձասարի» հետ, որը լավ, աշխույժ թիմ է: Մարտական խաղ ստացվեց: Արագ գոլ բաց թողեցինք, բայց կարողացանք նաեւ արագ շտկել դրությունը: Խաղը ցույց տվեց մեր խնդիրները, որոնց վրա պետք է աշխատենք»,- նշել է Սարսանիան:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանը» պարտվել է 1:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում