16:10  ,  20 փետրվարի, 2017

Միխայիլ Մարկոսովի ու Հարություն Գրիգորյանի գոլերը

Կիպրոսում ընթացող Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի (մրցաշրջանի երկրորդ հատվածին նախորդող մրցաշար) խաղարկության երրորդ տուրում «Կրասնոդար-2»-ը 2:5 հաշվով պարտվել է Աստրախանի «Վոլգարին»: Կրասնոդարցիների երկրորդ գոլը 33-րդ րոպեին խփել է 18-ամյա կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը, որը մեկնարկային կազմում խաղացել է 78 րոպե: «Կրասնոդար-2»-ի 19-ամյա կիսապաշտպան Լեւոն Բայրամյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ նրա թիմակից Արայիկ Հովսեփյանը փոխարինման է դուրս եկել 56-րդ րոպեին:

Պետերբուրգյան «Դինամոն» ու «ԲՄԱ Խաբարովսկը» բաժանվել են ոչ ոքիով՝ 1:1: «Դինամոյի» պատասխան գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին թեկնածու Միխայիլ Մարկոսովը: «ԲՄԱ Խաբարովսկի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում