14:06  ,  20 փետրվարի, 2017

«Բանանցը» հաղթել է հավաքի վերջին խաղում

Երեւանի «Բանանցը» Անթալիայում ավարտին մոտեցող հավաքի վերջին ստուգողական խաղում նվազագույն հաշվով հաղթել է Տուլայի «Արսենալի» երիտասարդական թիմին: Հայկական ակումբի հաղթական գոլը 55-րդ րոպեին խփել է Էդգար Մովսեսյանը: 48-րդ րոպեից «Բանանցը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

Հիշեցնենք, որ հավաքի նախորդ 4 խաղերում «Բանանցը» պարտվել էր թուրքմենական «Ալտին Ասիրին» (1:2) ու ղազախական «Կայսարին» (0:2) եւ հաղթել Մոլդովայի առաջին լիգայում հանդես եկող «Սֆինտուլին» (1:0) ու Լատվիայի չեմպիոն Յուրմալայի «Սպարտակին» (2:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում