13:02  ,  20 փետրվարի, 2017

Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը դուր է եկել Փոլ Սքոուլզին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ գոլային փոխանցմանը «Բլեքբերնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արտագնա խաղում:

«Դա հրաշալի փոխանցում էր: Մենք գիտենք, որ նա ունակ է այսպիսի բաների: Մենք դա նախորդ մրցաշրջանում տեսել էինք Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Հիմա նույնը տեսնում ենք նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է thesportreview.com-ը՝ հղում անելով BT Sport-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն անցկացրել էր ամբողջ հանդիպումը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ նա ճանաչվել էր նաեւ խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Պրեմյեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում