13:33  ,  20 փետրվարի, 2017

«Բարսելոնայի» պատմական մեկնարկային կազմը (ֆոտո)

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Լեգանեսի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում պատմական մեկնարկային կազմ է ընտրել կատալոնական ակումբի համար, հայտնում է Eurosport-ը:

Պատմության մեջ առաջին անգամ «Բարսելոնայի» մեկնարկային կազմում հանդես է եկել ընդամենը մեկ իսպանացի ֆուտբոլիստ: «Լեգանեսի» դեմ խաղը մեկնարկային րոպեներից սկսել էր իսպանացի Սերխի Ռոբերտոն, որը հանդես էր գալիս պաշտպանության աջ եզրում:

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթել էր 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում