12:30  ,  20 փետրվարի, 2017

«Փյունիկ» - «Կրասնոդար-2» խաղի գոլերը

Կիպրոսում հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» ստուգողական խաղում մարտական ոչ ոքի է խաղացել ռուսական «Կրասնոդար-2»-ի հետ: Գրանցվել է 2:2 հաշիվը: Հայկական ակումբից աչքի են ընկել Վարդան Պողոսյանը եւ Էրիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ կիպրոսյան հավաքի առաջին խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 0:2 հաշվով պարտվել էր Լեհաստանի Առաջին լիգան ներկայացնող «Վիգրի Սուվալկի» թիմին:

«Փյունիկը» Կիպրոսում կանցկացնի եւս 3 հանդիպում, իսկ փետրվարի 26-ին կվերադառնա Երեւան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում