12:07  ,  20 փետրվարի, 2017

Ռոնալդուն հանգստյան օրն անցկացրել է մարզասրահում (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարզվել է նաեւ հանգստյան օրը: Կատալոնական «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղի հաջորդ օրն Արքայական ակումբի ֆուտբոլիստները հանգստանալու հնարավորություն են ստացել, սակայն Ռոնալդուն մարզվել է իր առանձնատան մարզասրահում, հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Արքայական ակումբը 2:0 հաշվով հաղթել էր իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի եւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գոլերի շնորհիվ, իսկ Ռոնալդուն մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում