11:11  ,  20 փետրվարի, 2017

Մոուրինյոն ծափահարել է «Բլեքբերնի» հարձակվողի գոլին

«Բլեքբերնի» անգլիացի հարձակվող Դենի Գրեհեմի գոլը տպավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղի առաջին գոլից հետո պորտուգալացի մասնագետը նույնիսկ ծափահարել է:

Հիշեցնենք, որ Դենի Գրեհեմը հաշիվը բացել էր 17-րդ րոպեին, սական «Մանչեսթեր Յունայթեդը» խփել էր 2 գոլ եւ տարել կամային հաղթանակ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ խաղին եւ դարձել տպավորիչ գոլային փոխանցման հեղինակ:

Քառորդ եզրափակիչում Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի Պրեմյեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում