10:25  ,  20 փետրվարի, 2017

NBA-ի «Բոլոր աստղերի հանդիպման» տեսությունը եւ լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պաշտոնական ալիքը ներկայացրել է Նյու Օրլեանում կայացած NBA-ի «Բոլոր աստղերի հանդիպման» ամենագեղեցիկ պահերը:

Այդ խաղում Արեւմուտքի հավաքականը 192:182 հաշվով հաղթել էր Արեւելքի հավաքականին: Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող էր ճանաչվել «Նոր Օրլեանի» հարձակվող Էնտոնի Դեւիսը, որը Արեւմուտքի հավաքականին բերել էր 52 միավոր: «Գոլդեն Սթեյտի» առաջատարներ Ստիվեն Կարին ու Կեւին Դյուրանտը Արեւմուտքի հավաքականի կազմում վաստակել էին 21-ական միավոր, իսկ «Քլիվլենդի» աստղ Լեբրոն Ջեյմսը 23 միավոր էր վաստակել Արեւելքի թիմի կազմում:

Հանդիպման լավագույն դրվագների տասնյակը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի դանքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս