19:07  ,  19 փետրվարի, 2017

«Բանանցն» ուժեղ էր Լատվիայի չեմպիոնից

Երեւանի «Բանանցն» Անթալիայում ստուգողական հանդիպում է անցկացրել Լատվիայի չեմպիոն Յուրմալայի «Սպարտակի» հետ: Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմն առավելության է հասել 2:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Անթալիայում անցկացրած նախորդ երեք հանդիպումներում 1:2 հաշվով պարտվել էր թուրքմենական «Ալտին Ասիրին» (1:2), 0:2 հաշվով՝ ղազախական «Կայսարին» եւ 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել մոլդովական «Սֆինտուլի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում