11:27  ,  19 փետրվարի, 2017

«Բլեքբերն Ռովերս» - «Մանչեսթեր Յունայթեդ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Բլեքբերն Ռովերսին», որը երկրորդ դիվիզիոնի առաջնության (Չեմպիոնշիփ) 31 խաղից հետո 29 միավորով նախավերջին տեղում է: Բուքմեյքերներն անվիճելի ֆավորիտ են համարում հյուրերին: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթականի հավանականությունը գնահատվում է 1.30 գործակցով: Ոչ ոքին ստացել է 5.60 գորխակիցը, «Բլեքբերն Ռովերսի» հաղթանակը՝ 13.00:

«Բլեքբերն Ռովերս» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում