10:35  ,  19 փետրվարի, 2017

ՖԻԴԵ Գրան պրի. Լեւոն Արոնյան vs Մայքլ Ադամս

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում անցկացվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տուրում սպիտակներով կխաղա անգլիացի Մայքլ Ադամսի հետ:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ:

ՖԻԴԵ Գրան պրի

Երկրորդ տուր

Արոնյան (Հայաստան, 2785) - Ադամս (Անգլիա, 2751)

Ռապորտ (Հունգարիա, 2692) - Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)

Համեր (Նորվեգիա, 2628) - Նակամուրա (ԱՄՆ, 2785)

Մամեդյարով (Ադրբեջան, 2766) - Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711)

Էլյանով (Ուկրաինա, 2759) - Վալյեխո (Իսպանիա, 2709)

Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749) - Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691)

Յակովենկո (Ռուսաստան, 2709) - Գրիշչուկ (Ռուսաստան, 2742)

Լի Չաո (Չինաստան, 2720) - Հոու Իֆան (Չինաստան, 2651)

Սալեմ (ԱՄԷ, 2656) - Դին Լիժեն (Չինաստան, 2760)

Մրցաշարային դրությունը առաջին տուրից հետո. Ռապորտ, Վաշյե-Լագրավ, Ադամս՝ 1-ական միավոր, Արոնյան, Նակամուրա, Մամեդյարով, Էլյանով, Նեպոմնյաշչի, Գրիշչուկ, Տոմաշեւսկի, Յակովենկո, Վալյեխո, Հոու Իֆան, Ռյազանցեւ, Համեր՝ 0.5-ական, Դին Լիժեն, Լի Չաո,  Սալեմ՝ 0-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում