22:01  ,  18 փետրվարի, 2017

«Շիրակի» հաղթանակներն ու «Գանձասար-Կապանի» պարտությունը

Կիպրոսում հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում 1:3 հաշվով պարտվել է Լիտվայի «Ատլանտասին»: Հայկական ակումբի կազմում խաղի հաշիվը չորրորդ րոպեին բացել է բրազիլացի կիսապաշտպան Վալմերսոն Գարսիա Պրայան:

Թուրքիայում հավաքը շարունակող Գյումրիի «Շիրակը» փետրվարի 18-ին անցկացրել է 2 ստուգողական հանդիպում: Առաջին մրցավեճում գյումրեցիները 3:0 հաշվով հաղթել են Բելառուսի մինչեւ 19 տարեկանների հավաքականին, որի դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել թիմում փորձաշրջան անցնող ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Վիուլեն Այվազյանը: Օրվա երկրորդ խաղում «Շիրակը» Վահան Բիչախչյանի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է Թուրքմենստանի գործող չեմպիոն «Ալտին Ասիր» ակումբին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում