13:09  ,  18 փետրվարի, 2017

Լեգենդար Ռոյ Ջոնսի 65-րդ հաղթանակը

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը (65-9, 47 նոկաուտ) 65-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Կարիերայի 74-րդ մենամարտում 45-ամյա ամերիկացին հաղթել է Բոբի Գանին, որը 3 տարի բացակայում էր ռինգից:

Ռոյ Ջոնսը նկատելի առավելություն է ունեցել ամբողջ մենամարտի ընթացքում, իսկ 7-րդ ռաունդում 43-ամյա Բոբի Գանը քթի վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Գրանցվել է տեխնիկական նոկաուտ:

Հիշեցնենք, որ ժամանակին Ռոյ Ջոնսը համարվում էր աշխարհի լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն՝ անկախ քաշային կարգից։ Նա միակ բռնցքամարտիկն է, որն աշխարհի չեմպիոն է դարձել միջին, երկրորդ միջին, կիսածանր եւ ծանր քաշային կարգերում։ Ամերիկացին նաեւ 1988թ. Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում