15:10  ,  18 փետրվարի, 2017

NBA. Աշխարհի հավաքականը հաղթել է ԱՄՆ-ի թիմին

Նյու Օրլեանում այս գիշեր մեկնարկել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) աստղային Weekend-ը: Ծաղոգ աստղերի խաղում Աշխարհի հավաքականը 150:141 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին:

Հանդիպման ամենաաարժեքավոր ու ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Դենվերի» խաղացող Ջամալ Մարեյը, որը վաստակել է 36 միավոր: Էնդրյու Ուիգինսից հետո Մարեյը երկրորդ կանադացին է, որն արժանանում է այս հանդիպման MVP-ի կոչմանը:

Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների եւ դանքերի տասնյակները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս